Հնամյա և նորաշունչ հայոց լեզուն.
գործնական սեմինար բանասերների, խմբագիրների և թարգմանիչների համար
Բոլոր լեզուները զարգացման՝ փոփոխման հարատև ընթացքի մեջ են։ Հայերենն էլ բացառություն չէ։ Հազարամյակների ընթացքում այն կերտել է բազում նորաբանություններ, ինչպես բնիկ հայկական հենքի վրա, այնպես էլ օտար լեզուներից կատարված փոխառությունների տեսքով։ Դա կատարվում է նաև հիմա՝ մեր աչքի առջև։ Ընդ որում գիտության ու տեխնիկայի այս հզոր առաջընթացի և տեղեկատվական դաշտերի աննախընթաց ընդարձակման պայմաններում նոր լեզվական իրողությունները հեղեղի պես են լցվում գիտություն և առօրյա կյանք։ Դրանցից շատերը նոր հասկացություններ են, որոնք հայերենի կազմում ընդգրկելիս կանգնում ենք բարդ ու նուրբ երկընտրանքի առջև՝ փոխառենք այնպես, ինչպես որ կա՞, թե՞ փոխարինենք հայակազմ համարժեքներով։
Read more