Դասընթացները
Ե՞րբ

2018 - 2019

Որտ՞եղ՝

ՀՀ, ք․Երևան, Թումանյան 33,
PTA լսարան


Ռուսերեն /-ից Թարգմանություն. մարտահրավերներ և հնարավորություններ.
Դասախոս՝ Ալեքսանդրա Մատրուսովա
Դասընթացի նկարագիր․
Այս դասընթացի նպատակն է նպաստել ձեր բանավոր և գրավոր թարգմանության զարգացմանը: Ծրագիրը միտված է փոխանցել այս ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ և ներկայացնել ոլորտում աշխատելու բոլոր հնարավորությունները:

Դասընթացի առանցքային թեմաները․

> Պարզ, միաժամանակ կարևոր. հականիշներ և հոմանիշներ

Մոդուլը ներկայացնում է լեզվական համակարգի և թարգմանչական գործունեության կապը: Կարևոր է ընկալել հոմանիշների և հականիշների գործածության հնարավորությունները գրավոր և բանավոր խոսքի տարբեր մակարդակներում և հասկանալ այս միջոցների բազմազան հնարավորությունները:
Բևեռային արտահայտություններ («պատերազմ և խաղաղություն», «աղքատ և հարուստ» և այլն):

> Կառուցվածքային հնարներ և հնարքներ

Բանավոր/գրավոր թարգմանիչների համար խիստ կարևոր հմտություն է նախադասության մեջ կառուցվածքային փոփոխությունների հնարավորությունները և դրանց ճիշտ կիրառումները տարբերակելը: Մոդուլը ներկայացնում է անգլերեն և ռուսերեն նախադասությունների տեսական ուսումնասիրությունը և մասնակիցներին ներգրավում է կառուցվածքային վերլուծության և փոփոխությունների ակտիվ գործընթացում:


> «Նախադեպային» տեքստեր

«Նախադեպային տեքստ» տերմինը լայնորեն կիրառվում է ժամանակակից ռուսերենի լեզվաբանության մեջ և նշանակում է տեքստ, որ կարևոր դեր է խաղում հաղորդակցության մեջ՝ մեկ լեզվամշակութային հարացույցի շրջանակներում: Սակայն նման տեքստերը (մեջբերումներ, ասացվածքներ, քարացած արտահայտություններ) թիրախ լեզվում վերարտադրելու համար համապատասխան եղանակներ գտնելը միշտ էլ թարգմանության համար մարտահրավեր է:

> Ոճագիտություն

Յուրաքանչյուր բանավոր և գրավոր թարգմանչի համար կարևոր է գրավոր/բանավոր աղբյուր խոսքի ոճը հասկանալը և գրավոր/բանավոր թիրախ խոսքում նման ոճական ազդեցություն ստեղծելը: Մոդուլն ուսումնասիրում է այն, թե ինչպես է ոճագիտությունն անդրադառնում տեքստի հետ տարվող աշխատանքի վրա, ինչպես նաև ժամանակակից ռուսերենի ոճերի կարևոր կողմերը:

> Հատուկ անուններ

Մոդուլը նաև հնարավորություն է տալիս հասկանալ տարաբնույթ հատուկ անունները և դրանց թարգմանության համապատասխան ռազմավարությունները: Քննարկվում են մի շարք հատուկ անուններ բոլոր անհրաժեշտ մեկնաբանություններով և իրականացվում են մնեմոնիկ (հիշողությունը մարզող) վարժանքներ:

> Աքրոնիմներ (սկզբնատառային հապավումներ)

Այս մոդուլի հիմնական թեմաներն են հասկանալ աքրոնիմների դերը, իմանալ առավել գործածականները և թե որտեղ գտնել և ինչպես ստուգել աքրոնիմները:

> Բիզնես ոճ

Մասնակիցները ներգրավվում են բիզնես խաղում, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերը՝ կամ բանակցող կամ բանավոր թարգմանիչ: Խաղից հետո կվերլուծվեն մարտահրավերները և խնդիրները, նաև կառաջարկվեն հնարավոր ռազմավարություններ:

> Աղբյուրներ

Կարճ մոդուլը ներկայացնում է MS Word փաստաթղթով աշխատանքը խմբագրի տեսանկյունից և անհրաժեշտ ինտերնետային աղբյուրները:


Արժեքը՝ 126 000 ԴՐԱՄ
Ե՞րբ

2018 - 2019

Որտ՞եղ՝

ՀՀ, ք․Երևան, Թումանյան 33,
PTA լսարան

«Beyond Finance» hաջորդական և համընթաց թարգմանության երկօրյա սեմինար։ Դասախոս՝ Կսենիա Կոբյակովա
Դասախոս՝ Կսենիա Կոբյակովա
Դասընթացի նկարագիր․
Այս սեմինարը մասնակիցներին կծանոթացնի ֆինանսական թարգմանության առանձնահատկություններին, կօգնի կողմնորոշվել բարդ թեմաների մեջ (բանկեր, ֆինանսկական շուկաներ, հաշվապահություն, օրենսդիր և գործադիր մարմիններ, հիմնական գործընթացներ)։

Լսարանը․

Բանավոր թարգմանիչներ, սկսնակներ և երիտասարդ մասնագետներ, բանասիրական ֆակուլտետների ուսանողներ, լեզվի մասնագետներ, պետական և մասնավոր կազմակերպությունների թարգմանիչներ։


Դասընթացի առանցքային թեմաները․


>Ֆինանսական շուկա և բորսա:
>Պետական ֆինանսներ:
>Օրենսդրություն և հսկողություն:
>Տնտեսագիտություն և մաթեմատիկա:
>Կորպորատիիվ ֆինանսներ:
>Բանկային գործ:
>Հաշվապահություն և աուդիտ:


Արժեքը՝ 97 000 ԴՐԱՄ
Ե՞րբ՝

2018 - 2019

Որտ՞եղ՝

ՀՀ, ք․ Երևան, Թումանյան 33, PTA լսարան
Interpretation for Heroes. English level- Hero.
Դասախոս՝ Սերգեյ Սարգսյան
Դասընթացի նկարագիր
Այս դասընթացը նախատեսված է անգլերեն, գրավոր և բանավոր թարգմանություն ուսումնասիրող ուսանողների համար։ Այն միտված է զարգացնել թարգմանության ունակությունները բիզնեսի, քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում։ Դասընթացը կօգնի մասնակիցներին հմտանալ թարգմանության հիմնական սկզբունքներում, ավել լավ հասկանալ և վերլուծել լեզվական և արտալեզվական գործոնները և կնպաստի արհեստավարժ և սահուն թարգմանությունների իրականացմանը։

Դասընթացի առանցքային թեմաները

> Թարգմանության ժամանակ ամենահաճախ հանդիպող դժվարությունների վերլուծություն: Ոճ, արտալեզվական գործոններ, մշակութային համատեքստ։
Կոմպրեսիա և դեկոմպրեսիա (հիմնական միտքը և տրամաբանական մանրամասները)։ Պարզ խոսքի կարևորությունը։ Ներգործական և կրավորական սեռեր։
> Մոդալություն․ ինչպե՞ս հասկանալ բանախոսի նպատակը։
> Դիվանագիտություն, շփում, տպավորություն։
> Բիզնես բանակցություններ, հատուկ պայմաններ/սպառնալիք/ զգուշացում։ Ճանաչել էմոցիան և արտացոլել այն թարգմանության մեջ։ Փոքրիկ կատակների թարգմանություն։
> Թարգմանության մշակութային համատեքստը։
> Հակասական արտահայտությունները և նրանց թարգմանությունը։
> Տաբու բառեր և նրանց թարգմանությունը՝ հոլիվուդյան ֆիլմերի հայերեն թարգմանությունների օրինակներով։
> Արտալեզվական պայմաններ․ դիմախաղ, ժեստ, տրամադրություն։
> Գործնական աշխատանք ՝ վերջին իրադարձությունների, քաղաքական դեբատների և ելույթների հիման վրա։

Արժեքը 27 000 ԴՐԱՄ
Ե՞րբ՝

Չորեքշաբթի, 05.09.2018
Հինգշաբթի, 06.09.2018
Ուրբաթ, 07.09.2018
17.00-21.00

Որտ՞եղ՝

ՀՀ, ք․ Երևան, Թումանյան 33, PTA լսարան
Հնամյա և նորաշունչ հայոց լեզուն.
գործնական սեմինար բանասերների, խմբագիրների և թարգմանիչների համար

Դասընթացավար՝
բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյան
Դասընթացի նկարագիր
Դասընթացի նպատակը արդի հայերենի խնդիրների համակարգված քննությունն է։ Դասընթացի արդյունքում մասնակիցները հիմնական գծերով կստանան հայոց լեզվի զարգացման փուլերի ու օրինաչափությունների ուրվապատկերը և ձեռք կբերեն ժամանակակից փուլի լեզվական իրողությունները ծագումնաբանորեն լուսաբանելու և արդի համատեքստում գնահատելու հմտություններ։

Դասընթացի առանցքային թեմաները.

> Ներածություն. հայերենագիտություն. պատմական ակնարկ, մատենագիտություն և տառադարձություն. դասագրքեր, բառարաններ, տեղեկատուներ. համացանցային ռեսուրսներ
> Արևմտահայերեն vs. արևելահայերեն
> Գրական լեզու vs. խոսակցական լեզու և ժարգոն
> Լեզու և ոճ. հոմանիշային ընտրություն և ոճական բազմազանություն. պարզ ու վճիտ լեզու vs. խրթնաբան լեզու. գրագետաբանություն. գերշտկում (հիպերկոռեկցիա). տաբու (բառարգելում) և էվֆեմիզմ (մեղմասություն) ։
> Լեզվական կանոն. կարծրատի՞պ, թե՞ լեզվական զարգացումների ճկուն կարգավորում. կետադրություն և հնչերանգ
> Հատուկ անունները և գիտական տերմինները արդի արևելահայերենում. թարգմանությո՞ւն, տառադարձո՞ւմ, հնչադարձո՞ւմ, թե՞ ավանդույթ։



Արժեքը 24 000 ԴՐԱՄ
Ձևաթուղթ
Անուն
Ազգանուն
Աշխատանքային ոլորտ/մասնագիտություն
Էլ․փոստ
Հաստատել էլ/ փոստը
Բջջ․հեռախոսահամար
Դասընթացները
ProTranslation.am
Մասնագիտական դասընթացներ գրավոր և բանավոր թարգմանիչների համար
Made on
Tilda